Facebook- ի օգտատերերի հեռախոսահամարներն ընկել են հաքերների ձեռքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Facebook սոցիալական ցանցի 533 միլիոն օգտատերերի մասին տեղեկությունները հայտնվել են անհայտ անձանց ձեռքում, որոնք սկսել են վաճառել դրանք Telegram-ի միջոցով: Այս մասին հայտնում է The Verge-ն՝ հղում կատարելով տվյալների անվտանգության հետազոտող Ալոն Գալին:

Telegram bot-ը 20 դոլարով առաջարկում է տեղեկատվություն սոցիալական ցանցի օգտատիրոջ մասին: Օրինակ՝ սա կարող է լինել իրական հեռախոսահամար, որը պահանջվում է Facebook-ում գրանցվելու համար:

Բոտի գործունեությունը գրանցվել է 2021 թվականի հունվարի կեսերից և այն դեռ գործում է: Նշվում է, որ դրանում պարունակվող տվյալները վերաբերում են Facebook-ից մասշտաբային արտահոսքին, որը շտկվել է դեռ 2019 թվականին:




Լրահոս