Facebook-ի, Twitter-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Amazon Web Services ամպային ծառայության աշխատանքում խափանում է տեղի ունեցել, ինչը մի շարք այլ ծառայությունների, այդ թվում ՝ Facebook-ի, Disney-ի և Tinder-ի մոտ խնդիրների է հանգեցրել: Այդ մասին վկայում են Downdetector կայքի տվյալները, որը հետևում է համացանցային հայտնի ռեսուրսների խափանումներին և անջատումներին:

Երևանի ժամանակով 20.50-ի դրությամբ խափանումներ են գրանցվել մի շարք ծառայությունների աշխատանքում, այդ թվում՝ Amazon, Disney, Facebook, Twitter և Netflix:

Խնդիրների են բախվել ԱՄՆ-ի, Բրիտանիայի, Հնդկաստանի, Ռուսաստան և այլ երկրների բնակիչները։




Լրահոս