«Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը հանդիպում է Արարատի մարզի բնակիչների հետ: Մանուկյանը ներկայացրեց երկրում ստեղծված իրավիճակը և ճգնաժամից դուրս գալու իր ծրագիրը:
«Այս տարածաշրջանում շատ զարգացումներ են տեղի ունենալու, վաղը հնարավոր է Ռուսաստանը թուլանա` տարածաշրջանում կլինի այն, ինչ տեղի ունեցավ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ: Թուրքիան կարող է կործանվել, որը շատ հավանական է, որովհետև Էրդողանի ագրեսիվ քաղաքականությունը և ներքին պոռթկումները կարող են բերել դրան: Մենք ոչ մի բանից չենք օգտվի` կարող է իրար հետ «բարիշեն», կարող է կռվեն, մենք, բացի վնասից, օգուտ ունենալ չենք կարող, որովհետև, ում հետ լինել, ում հետ դիվանագիտություն վարել՝ կախված է նրանից՝ դու ուժ ունես, թե չունես: Հիմա ամեն ինչ արվում է, որպեսզի մենք լինենք փոքր առևտրական, չպաշտպանված, բանակ չունեցող մի ժողովուրդ: Թույլ չենք տալու: Մենք նորից ոտքի ենք կանգնելու և ունենալու ենք տարածաշրջանում ամենահզոր բանակը, մեզ հետ հաշվի պետք է նստեն և Ռուսաստանը, և Թուրքիան, Ադրբեջանը, և Իրանը` բոլորը պետք է հաշվի նստեն»,- ընդգծեց Մանուկյանը:
Նրա կարծիքով` բարգավաճում են այն ժողովուրդները, որոնք ապրում են հզոր պաշտպանված երկրներում:
Վազգեն Մանուկյանը պատասխանեց նաև արարատցիներին հուզող հարցերին: