
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` Արմեն Ղուլարյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալի պաշտոնից: Այս մասին որոշումը հրապարակված է կառավարության պաշտոնական կայքում:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Արմեն Ղուլարյանին ազատել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ:
ՀՀ կառավարության հունվարի 27-ի նիստի օրակարգում ընդգրկված է Արմեն Ղուլարյանին քաղաքաշինության կոմիտեի նախագահ նշանակելու մասին հարցը: