Նիկոլ Փաշինյանը փակ հանդիպում է ունեցել․ հայտարարել է, որ բոլորին ազատելու է աշխատանքից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Լոռու մարզ այցը լավ ավարտ չունեցավ։ Այցից հետո 2024 թվականի Կառավարության առաջին նիստում պաշտոնից ազատվեց Քաղաքաշինության կոմիտեի ղեկավար Արմեն Ղուլարյանը։ AmrLur.am-ի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ փակ հանդիպում է տեղի ունեցել Նիկոլ Փաշինյանի և Լոռու մարզ այցելած պաշտոնյաների միջև։ Նիկոլ Փաշինյանը շատ կոպիտ է խոսել Լոռու մարզպետի և Քաղաքաշինության կոմիտեի ղեկավարի հետ՝ նրանց բառացի ասելով, որ ազատված են իրենց պաշտոններից։ Փաշինյանը բարկացել է՝ ասելով, որ նրանք շարունակում են նախկինների պես «ատկատներով» աշխատել։ Նրանք փորձում են փող աշխատել շինարարությունների միջոցով, իսկ Փաշինյանի պահանջն է աշխատել հնարավորինս մաքուր՝ առանց փողեր լվալու։

Հավելենք նաև, որ Փաշինյանն ակնարկել է Ղուլարյանի նախկին լինելու փաստը։

Պատճառն ըստ երևույթին, Վարդաբլուրի միջնակարգ դպրոց և Ստեփանավանի համար 1 վարժարան այցերն էր, երբ Նիկոլ Փաշինյանը դժգոհեց գույքի որակից, «տուկի թելով» հյուսված ցանցից և համապատասխան գծանշումներ չունեցող ֆիզկուլտուրայի դահլիճից։

Քաղաքաշինության կոմիտեի ղեկավար Արմեն Ղուլարյանը պաշտոնի նշանակվել էր 2021 թվականի հունվարի 27-ին։ Ծնունդով Իջեւան քաղաքից, մասնագիտությամբ ճարտարապետ Ղուլարյանը եղել է նաեւ Իջեւանի գլխավոր ճարտարապետը, ապա՝ նույն քաղաքի քաղաքապետ, հետո՝ Տավուշի մարզպետ։ 2014 թվականից եղել է ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ։ 2018 թվականից եղել է նախարարի առաջին տեղակալ, ապա՝ կոմիտեի նախագահ։

1976 թվականից սկսած ճարտարապետի աշխատանքային կարիերան Նիկոլ Փաշինյանի ստորոգրությամբ դադարեցվեց։

Ղուլարյանի բանկային հաշիվների մնացորդները կազմել են 4 մլն 492 հազար դրամ եւ 19 հազար 930 դրամ։

Կանխիկ դրամական միջոցները կազմել են 4 մլն 500 հազար դրամ եւ 21 հազար ԱՄՆ դոլար։

Ղուլարյանի՝ հաշվետու տարվա եկամուտները կուտակվում են միայն աշխատանքի վարձատրությամբ, որն էլ կազմում է 13 մլն 229 հազար դրամ՝ գրեթե 32 հազար ԱՄՆ դոլար։

Ստացվում է, որ եկամուտների կեսից ավելին՝ գրեթե 8 մլն դրամը, Ղուլարյանը խնայում է եւ հայտարարագրում կանխիկ դրամ՝ 21 հազար դոլար, հակառակ դեպքում սա կոռուպցիոն ռիսկ է, քանի որ կանխիկ դրամական միջոցների ստացման աղբյուրը չկա, իսկ եկամուտը միայն աշխատանքի վարձատրությունն է։ Ղուլարյանն իր նախկին հայտարարագրերում որպես եկամտի աղբյուր նշում էր կենսաթոշակը՝ 52 հազար դրամ, իսկ վերջին հայտարարագրում կենսաթոշակի մասին ոչինչ չկա։

Ղուլարյանը ՀՀ զինված ուժերի փոխգնդապետ է, բայց բանակում չի ծառայել, համենայնդեպս, իր կենսագրության մեջ նշված չէ այդ մասին:

Ղուլարյանը ՀՀ ամենաերկարակյաց մարզպետն է. ղեկավարել է Տավուշի մարզը 1999 թվականից մինչեւ 2014 թվականը՝ ամբողջ 15 տարի:

Այս ժամանակահատվածում տավուշցիները դժգոհ են եղել նրա աշխատանքից: Նրանից հատկապես դժգոհել են սահմանամերձ, մշտապես թշնամու կրակահերթերի տակ գտնվող գյուղերի բնակիչները, որովհետեւ մարզպետի «վեջին էլ չի եղել», թե ինչ է կատարվել իր մարզում: Ավելին՝ տեղացիների պատմելով՝ նա շատ գյուղերի ճանապարհն էլ չի իմացել:

Հավելենք նաեւ, որ Ղուլարյանի ղեկավարած Քաղաքաշինության կոմիտեն ղեկավարում եւ համակարգում էր ՀՀ-ում շինարարության ոլորտը, որի փուչիկը, ասել է թե, փչված է, եւ պայթելուն քիչ է մնացել։

Բանն այն է, որ բնակարանաշինության մակարդակը Հայաստանում վերջին հինգ տարիներին զգալիորեն բարձրացել է, ինչն էլ, ըստ տվյալների վերլուծաբանների, հանգեցնելու է բնակարանաշինության ոլորտում լճացման։

Էմմա Միքայելյան

 




Լրահոս