ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երբ և որքանով կբարձրանա էլեկտրաէներգիայի սակագինը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մի քանի օր անց՝ փետրվարի 1-ից էլեկտրաէներգիայի սակագինը իրավաբանական անձանց եւ 400 կՎտ/ժ-ից ավելի սպառող քաղաքացիների համար կբարձրանա:

Ինչպես հայտնի է՝ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը սահմանել է ՙՀայաստանի էլեկտրական ցանցեր՚ ՓԲԸ-ի կողմից սպառողներին վաճառվող էլեկտրաէներգիայի սակագները, որոնք կգործեն 2021 թվականի փետրվարի 1-ից:

Ամենակարեւորը՝ սոցիալապես անապահով ընտանիքների եւ ամսական մինչեւ 400 կՎտ/ժ սպառում ունեցող բնակիչ-բաժանորդների (բնակիչ-բաժանորդների շուրջ 90%-ի) համար գործող սակագները կմնան անփոփոխ: Իսկ մնացած սպառողների համար էլեկտրաէներգիայի գինը կբարձրանա 3 դրամ/կՎտ/ժ-ով, այդ թվում՝ ամսական 400 կՎտժ-ից ավել սպառում ունեցող բնակիչների համար:

Ս.Հ.




Լրահոս