Էլեկտրաէներգիայի ներքին արտադրությունը բավարարում է միայն պահանջարկի կեսը. մանրամասներ Արցախի տնտեսության վիճակից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարդան Արամյանի գլխավորած տնտեսագետների մասնագիտական խումբը ներկայացրել է զեկույց շրջափակման հետևանքով Արցախի տնտեսության կորուստների մասին:

Զեկույցում նշվում է, թե ինչի հետևանք են հանդիսանում Արցախի տնտեսության կորուստները: Մասնավորապես, Հայաստանի Հանրապետությունից ներկրվող էլեկտրաէներգիայի օդային գիծը խափանվել է Ադրբեջանի կողմից, իսկ էլեկտրաէներգիայի ներքին արտադրությունը բավարարում է միայն ընդհանուր պահանջարկի մոտ կեսը, արտադրական հզորություններին հոսանք չի տրամադրվում: Այս պայմաններում կարողանում են շարունակել իրենց գործունեությունը միայն որոշ ծառայություններ (օրինակ, ֆինանսական կամ ՏՏ ոլորտի) մատուցող կամ բյուջետային հատվածի կազմակերպությունները: Այլ կազմակերպություններ գործունեություն հիմնականում չեն իրականացնում և հարկեր չեն վճարում:

Արցախի պետական բյուջեի ընդհանուր ուղղակի ծանրաբեռնվածությունը օրական կտրվածքով նվազագույնը մոտ 117․2 մլն դրամ է (296 հազ. ԱՄՆ դոլար), կամ ամբողջ բյուջետային ծախսերի 20 տոկոսը: Այս կապակցությամբ Արցախի կառավարությունը ստիպված է կրճատել բյուջետային, առաջին հերթին` տնտեսական բնույթի կապիտալ և ընթացիկ ծախսերը, ավելի խորացնելով անկումը Արցախի տնտեսության համար:

Արցախի բյուջեի ծախսային կառուցվածքը հիմնականում սոցիալական բնույթ ունի և դա պայմանավորված է նաև օբյեկտիվ պատճառներով, քանզի հետպատերազմյան շրջանում շուրջ 30,000 անտուն մնացած Արցախցիների խնդրի համատեքստում, ակնհայտ պետք է մեծանար բյուջետային ծախսերում սոցիալական բնույթի ծախսերի մասնաբաժինը։ Վերջինս Արցախի տնտեսական տարածքների կորստի հետևանքով բյուջետային եկամուտների էական նվազման և սոցիալական ծախսերի պահանջի մեծացման  ֆոնին էլ ավելի է մեծացնում բյուջետային լարվածությունը։

Ն.Հ.




Լրահոս