ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մեկ տարվա ընթացքում «Զվարթնոց» օդանավակայանը 50 տոկոսով նվազեցրել է հարկերը. որն է պատճառը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անցյալ տարի օդային փոխադրումների ոլորտը մեծ վնասներ կրեց կորոնավիրուսի պատճառով, դրան ավելացավ նաեւ Արցախի դեմ սանձազերծված պատերազմը: Այս պատճառները մեծ ազդեցություն են թողել նաեւ հարկային մուտքերի վրա: Ընկերություններ կան, որոնք 2020 թվականին չգործելու հետեւանքով զգալի նվազեցրել են պետական բյուջե վճարվող հարկային վճարները: Այդ ընկերություններից է «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն:

ArmLur.am-ը ՀՀ պետական եկամուտների կոմիտեից տեղեկացավ, որ «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությունը 2019 թվականի ընթացքում պետական բյուջե կատարել է 9 մլրդ 342 մլն 772 հազար դրամի չափով հարկային վճարումներ: Իսկ ահա մեկ տարի անց՝ 2020 թվականին, այս թիվն ավելի քան 50 տոկոսով նվազել է: Միայն մեկ տարվա ընթացքում «Զվարթնոց» օդանավակայանը պետական բյուջե վճարել է 5 մլրդ 277 մլն 813 հազար դրամով քիչ հարկ ու տուրք:

Նշենք, որ ընկերությունը նախորդ տարվա ընթացքում կատարել է 4 մլրդ 64 մլն 959 հազար դրամի հարկային վճարում: Եւ որպեսզի ավելի պատկերավոր լինի, նշենք, որ 2019 թվականին «Զվարթնոց» օդանավակայանից օգտվել է 3 մլն 48 հազար 859 ուղեւոր, իսկ 2020-ին նրանց թիվը կազմել է 790 հազար 827: Մեկ տարվա ընթացքում տարբերությունը կազմել է 2 մլն 258 հազար 32:

Մանրամասները՝ տեսանյութում:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս