ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԱԺ նախագահի հովանավորյալ Բեղլոյանը Թուրքիայի շահերի պաշտպանությամբ է զբաղվում. կենսագրական տվյալներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մի քանի օր է, ինչ համացանցն ակտիվորեն քննարկում է Աժ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անուշ Բեղլոյանին, որը նախ հայտարարել էր, թե կապ չունի՝ ով է սկսել արցախյան պատերազմը, ապա արդեն լրագրողների հետ զրույցում Շուշի քաղաքն անվանեց Շուշա, այնուհետև ուղղեց իրեն։

ArmLur.am-ը փոքրիկ ուսումնասիրություն կատարեց՝ փորձելով հասկանալ, թե ով է Անուշ Բեղլոյանը, ինչպես է հայտնվել խորհրդարանում եւ որ ամենակարևորն է՝ ում շահերն է պաշտպանում։ Նրա կենսագրությունից տեղեկանում ենք, որ նա մինչեւ պատգամավոր դառնալը, 2005-2009թթ. եւ 2016 թվականից եղել է Հայաստանի ֆրանսիական համալսարանի դասախոս (գործարար հաղորդակցություն եւ հասարակայնության հետ կապեր): 2008-2014թթ.՝ «ԱրմենՏել» ՓԲԸ հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար: 2014թ. մարտ-հոկտեմբեր` «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի մարկետինգի եւ հաղորդակցության դեպարտամենտի ղեկավար: 2015-2018թթ.՝ «Հանրային հաղորդակցության լաբորատորիա» ՍՊԸ գլխավոր գործադիր տնօրեն:

Բայց որ ամենակարևորն է՝ Անուշ Բեղլոյանը 2018թ եղել է Եվրոպայի Խորհրդի Արեւմտյան Բալկանների ու Թուրքիայի ստորաբաժանման շահերի պաշտպանության միջազգային փորձագետ Բոսնիա եւ Հերցեգովինայում: Միգուցե ներկայիս պատգամավորը դեռ գիտի, թե նախկին աշխատանքն է կատարում և մոռացել է, որ ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր է եւ ՀՀ շահերի սպասարկուն։ Հավելենք, որ Բեղլոյանը Ազգային ժողովում է հայտնվել խորհրդարանի ղեկավար Արարատ Միրզոյանի երաշխավորությամբ, համարվում է նրա թիմակիցը և խորհրդարանական դիվանագիտության մեջ Արարատ Միրզոյանի հրամաններով Բեղլոյանին միշտ տրվել է ընդգծված առավելություն։

Փաստորեն՝ Անուշ Բեղլոյանը, որ Հայաստանում շատ օտարերկրյա պատվիրակություններ է ընդունել և այցեր կատարել, մինչև պատգամավոր դառնալը, եղել է Թուրքիայի շահերի պաշտպանը։

Հետաքրքիր է ՀՀ ԱԱԾ-ն տեղյակ է այդ մասին , վերահսկվում է արդյոք նա, թե նորմալ է Թուրքիայի շահերը սպասարկող պատգամավոր ունենալը ՀՀ ԱԺ-ում։ Ինչու ենք այսպիսի պնդում անում, որովհետև պատգամավորի պաշտոնական կենսագրության մեջ գրած է, որ 2018թ. նա եղել է ԵԽ Արեւմտյան Բալկանների ու Թուրքիայի ստորաբաժանման շահերի պաշտպանության միջազգային փորձագետ Բոսնիա եւ Հերցեգովինայում ու չի ասվում, թե Թուրքիայի շահերի պաշտպանությունը որքան է տևել. գուցե մինչև այսօր։

Մանրամասները՝ տեսանյութում

Ն.Հ.

 




Լրահոս