Փետրվարի 8-ին տեղի է ունենալու ԱԺ խորհրդի նիստ, որի ժամանակ կհաստատվի հաջորդ օրը գումարվելիք նիստերի օրակարգը, ինչպես նաեւ փոփոխություններ կարվեն նախորդ որոշումների մեջ: Եվ այդ փոփոխությունների արդյունքում բարեկամական խմբերում միջազգային պատվիրակությունների կազմերում փոփոխություններ կլինեն: Այդ փոփոխությունները կապված են մի քանի պատգամավորների՝ մանդատները վայր դնելու, ինչպես նաեւ խմբակցությունից դուրս գալու որոշումների հետ:
Օրինակ, Հայաստան-Ավստրիա բարեկամական խմբում մանդատը վայր դրած «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանին կփոխարինի Սերգեյ Մոսվսիսյանը: Մեկ այլ փոփոխությամբ, Հայաստան-Իրաք բարեկամական խմբի ղեկավար Հովհաննես Հովհաննիսյանի փոխարեն կդառնա Ռուստամ Բաքոյանը: Հայաստան-Հնդկաստան բարեկամական խմբում Հայկ Գևորգյանին կփոխարինի Նարեկ Մկրտչյանը, Հայաստան-Չեխիա բարեկամական խմբում Արգիշտի Մեխակյանին կփոխարինի Նարեկ Գրիգորյանը, իսկ Հայաստան-Ուզբեկստան բարեկամական խմբում էլ Նարեկ Մկրտչյանին կփոխարինի Հայկ Գևորգյանը:
Իսկ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովում Գոռ Գեւորգյանին կփոխարինի Նազելի Բաղդասարյանը, իսկ Արմեն Փամբուխչյանին էլ Գևորգ Պապոյանը:
Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների միջխորհրդարանական վեհաժողովում (ԱՊՀ) Արմեն Փամբուխչյանին կփոխարինի Նազելի Բաղդասարյանը, Գոռ Գևորգյանին Հայկ Կոնջորյանը, իսկ Տիգրան Ուլիխանյանին էլ՝ Գեւորգ Պապոյանը: Իսկ ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեում Վիկտոր Ենգիբարյանին կփոխարինի Գոռ Երանյանին, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովում Տիգրան Կարապետյանին կփոխարինի Արթուր Դավթյանը:
Ն.Հ.