ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նոր որոշում. պետծառայողներին տրամադրվող սոցփաթեթի ծառայությունների շրջանակը կընդլայնվի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Առաջիկայում սոցփաթեթի շահառու` պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց տրամադրվող սոցփաթեթի ծառայությունների շրջանակը կընդլայնվի:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ նախատեսվում է սոցփաթեթի ծառայություններում ներառել նաև այնպիսի ուղղություն, որով հնարավոր կլինի սոցփաթեթի համար հատկացվող միջոցներն ուղղել նաև մարզա-առողջարարական և սպորտային համալիրների, լողավազանների և այլ սպորտային կազմակերպությունների ծառայություններից օգտվելու համար սահմանված վճարի մարմանը։

Ի դեպ, տեղեկացնենք, որ սոցիալական փաթեթը ներառում է հետևյալ ծառայությունները` 1) հանգստի ապահովում` Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում. 2) հիփոթեքային վարկի ամսական վճարի մարում. 3) ուսման վճար եւ այլն:

Մանրամասները՝ տեսանյութում

Ս.Հ.




Լրահոս