«Ուրալյան ավիաուղներ»-ը Կրասնոյարսկ – Երևան – Կրասնոյարսկ երթուղով չվերթեր կիրականացնի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ից ArmLur.am-ին հայտնում են, որ ռուսական «Ուրալյան ավիաուղներ»-ը սույն թվականի փետրվարի 13-ից Կրասնոյարսկ – Երևան – Կրասնոյարսկ երթուղով չվերթեր կիրականացնի:

Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր ուրբաթ:

Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք դիմել ավիաընկերությանը:




Լրահոս