
Հայաստանի Հանրապետության դեսպան Տիգրան Բալայանն իր հավատարմագրերն է հանձնել Լյուքսեմբուրգի Մեծ դուքս Հենրի Ալբերտին: Այս մասին տեղեկացրել է Տիգրան Բալայանը։
«Իմ հավատարմագրերն եմ հանձնել Նորին Մեծություն Լյուքսեմբուրգի Մեծ դքսին: Շատ տպավորված եմ նրա՝ Հայաստանի պատմության և ավանդույթների մասին իմացությամբ։ Հուսով եմ՝ աշխատանքներ կիրականացվեն երկկողմ եւ բազմակողմ համագործակցության ընդլայնման ուղղությամբ»,- գրել է Բալայանը:
Հետգրությամբ Բալայանը նաեւ նշել է, որ իր եւ իր տիկնոջ հագուստն ամբողջությամբ հակական է։