«Զգուշացնում ենք հերթական ագրեսիայի մասին, որը պատրաստվում է ընդդեմ Հայաստանի». Բելգիայում Հայաստանի դեսպան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բելգիայում Հայաստանի դեսպան, Եվրամիությունում Հայաստանի առաքելության ղեկավար Տիգրան Բալայանը X-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել՝ նշելով, որ Ադրբեջանը և նրա դաշնակիցներն ընդդեմ Հայաստանի հերթական ագրեսիային են պատրաստվում։

«Առնվազն 12.12.2022 թվականից Հայաստանը զգուշացնում էր Ադրբեջանի նախագահի՝ Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտում իրականացնելու մտադրությունների մասին, մեր գործընկերները կարծում էին, որ մենք չափազանցում ենք։ Բայց դա տեղի ունեցավ։

Այժմ զգուշացնում ենք հերթական ագրեսիայի մասին, որը պատրաստում են Ադրբեջանի նախագահը և նրա դաշնակիցները՝ ընդդեմ Հայաստանի…»,- նշել է նա։




Լրահոս