
Այսօր Ազգային ժողովում պատգամավորները քննարկում էին «Մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին օրենքը: Նշենք, որ «Իմ քայլը» խմբակցությունից նախագծին դեմ քվեարկեցին Վիկտոր Ենգիբարյանը, Տաթևիկ Հայրապետյանը, Նարեկ Զեյնալյանը, Արտաշես Պետրոսյանը, Սոս Ավետիսյանը, Լուսինե Բադալյանը, Քրիստինե Պողոսյանը:
Բացի ընդդիմադիր և «Իմ քայլը» խմբակցության վերոնշյալ պատգամավորներից նախագծին դեմ են քվեարկել նաև ԱԺ անկախ պատգամավորները, ովքեր ակտիվորեն քննադատել էին նախագիծը: