
Այսօր Երեւանի ավագանու արտահերթ նիստում ելույթ ունեցավ նաեւ Երեւանի ավագանու ԲՀԿ խմբակցության ղեկավար Միքայել Մանրիկյանը: Նա իր ելույթում նշեց, թե շատ լավ է, որ նոր ավտոբուսներ են ձեռք բերվում, վերելակներ են վերանորոգվում, սակայն ընդգծեց, թե պետք է ուշադրություն դարձնել նաեւ առողջապահական ոլորտին: «Ինչ-որ գումարներ կարելի է ուղղել նաեւ այդ նպատակներով, ինչու գումար չենք տրամադրում զինծառայողներին, որոնք բուժման կարիք ունեն: Պետք է բուժհաստատությունները բարձրացնենք ոտքի», – հայտարարեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում