ՏԵՍԱՆՅՈՒԹ. «100 օրը դեռ չի լրացել». ավագանու ԲՀԿ-ական անդամը՝ քաղաքապետի գործունեության մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Միքայել Մանրիկյանը չի շտապում գնահատական տալ Երևանի մոտ մեկուկես ամիս պաշտոնավարող քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի աշխատանքին: Խորհրդային տարիների 100 օր պաշտոնավարելու, այնուհետ արած-չարածի մասին խոսելու ավանդույթին է հղում անում:

Մանրիկյանին զարմացնում է քաղաքապետի զարմանքը, թե «քաղաքը, չգիտես ինչու, աղբի մեջ կորած է»: «Քաղաքապետարանը ոչ միայն խնդիրներ արձանագրողն է, այլև դրանց համար լուծումներ գտնողը, քայլեր ձեռնարկողը»,- շեշտում է մեր զրուցակից:

Ացագանու անդամը մեկնաբանում է՝ ինչքան էլ մեքենաներ ու փոշեկուլներ գնեն, քաղաքի սանմաքրման հարցը չի լուծվելու: Այն համալիր լուծում պահանջող խնդիր է, ինչի համար մինչև այս պահը պատշաճ քայլեր չեն իրականացվել:

Ավագանու ԲՀԿ խմբակցության ղեկավարը չի մեկնաբանում նաև փոխքաղաքապետեր առաջադրելու ու ընտրելու ժամկետները խախտելու հարցը: «Այն ոչ թե մեր, այլ իրավաբանների, տիրույթում է»,- ասում է:

Հիշեցնենք, որ ըստ «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր, քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի նախկին թիմակից Մեսրոպ Առաքելյանի, քաղաքապետը փոխքաղաքապետեր նշանակելու ժամկետները խախտել է, ու անգամ այժմ քաղաքապետի տեղակալներ նշանակելը «Հանրային ծառայության մասին» օրենքի խախտում կլինի:

Սևակ Վարդումյան, Հովսեփ Հովսեփյան

ArmLur լրատվական




Լրահոս