ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ է փոխվել խորհրդարանում. ինչպես է «Իմ քայլը» միայնակ նախագծեր դակում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին շրջանում խորհրդարանում հաճախ ընդունվում են նախագծեր միայն «Իմ քայլը» խմբակցության ձայներով: «Ժողովուրդ» օրաթերթի փոքրիկ ուսումնասիրությունը ցույց տվեց, որ եթե յոթերորդ գումարման խորհրդարանի առաջին նիստերի ընթացքում խորհրդարանն ավելի միասնական որոշումներ էր կայացնում, ապա հիմա մենիշխանությունն է, եւ իշխող խմբակցությունը միայնակ նախագծեր է անցկացնում, եւ ամենեւին էլ կապ չունի՝ ընդդիմությունը դեմ է, թե ձեռնպահ:

Իսկ այժմ խոսենք փաստերով. օրինակ՝ 2020 թվականի հունվարի 20-ից մինչեւ 24-ը գումարված հերթական նստաշրջանի ժամանակ պատգամավորները քվեարկել են 57 նախագիծ: Դրանցից 32-ը ընդունվել է միաձայն, եւ գրեթե մեկ պատգամավոր անգամ դեմ չի քվեարկել այդ նախագծերին: Փետրվարին գումարված նստաշրջանի ընթացքում քվեարկության է դրվել 27 հարց, որոնցից էլ 17 նախագիծ էր ընդունվել միաձայն: Սրանք իսկապես լավ ցուցանիշներ են, եթե հաշվի առնենք, որ հետագայում ավելացան այնպիսի նախագծերը, որոնց կողմ էր քվեարկում եւ անցկացնում միայն իշխող «Իմ քայլը» խմբակցությունը:

Իսկ այժմ դիտարկենք, օրինակ, նոյեմբեր ամսվա ընթացքում տեղի ունեցած նիստերի վիճակագրությունը. նոյեմբերի 17-ին խորհրդարանում տեղի է ունեցել հերթական նիստ, որի ժամանակ ընդունվել է 15 նախագիծ, եւ ուշագրավ է, որ դրանք բոլորն էլ ընդունվել են միայն «Իմ քայլը» խմբակցության քվեարկության արդյունքում, եւ յուրաքանչյուր նախագիծ ստացել է 72-74 ձայն:

Այսինքն՝ այդ օրը կարեւոր նախագծեր, այդ թվում՝ «Կուսակցությունների մասին» օրենքն ընդունվել է միայն իշխող խմբակցության քվեարկության շնորհիվ: Նույնն էր նաեւ հաջորդ օրերին, եւ կրկին իշխող խմբակցությունը միայնակ է նախագծեր դակում:

Մանրամասները՝ տեսանյութում

Ն.Հ.




Լրահոս