Ամեն օր՝ ժամը 17:00-19:00-ն ընկած ժամանակահատվածում «Հայրենիքի փրկության» շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը կլինի Ազատության հրապարակում՝ հանդիպելու քաղաքացիների հետ և քննարկելու Շարժման գործունեության հետ կապված հարցեր: Այսօր ևս Վազգեն Մանուկյանը Ազատության հրապարակում էր, սկզբում պատասխանեց լրագրողների հարցերին, ապա շփվեց քաղաքացիների հետ:
Մանրամասները՝ տեսանյութում