ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի ուժային կառույցների ղեկավարները շաբաթ կամ կիրակի կհրավիրվեն Սերժ Սարգսյանի մոտ` խորհրդակցության: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով` Սերժ Սարգսյանը պատրաստվում է ՀՀ ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանի, ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի, գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի եւ մյուս ուժային կառույցների ղեկավարների հետ քննարկել վերջին իրադարձությունները: Թե ինչ ֆորմատով կլինի հանդիպումը, մեզ չհաջողվեց պարզել: Չի բացառվում հանդիպման ե՛ւ գաղտնի, ե՛ւ հրապարակային ձեւաչափը: Բայց հանդիպման կարեւորության ու դրան հաջորդող զարգացումների մասին կարելի է տարաբնույթ եզրահանգումներ անել` հաշվի առնելով ոստիկանություն-դատախազություն-ԱԱԾ խմորումների հերթական փուլի մեկնարկը, որն արդեն տրված է:




Լրահոս