ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թեեւ Հայ ազգային կոնգրեսը երեկ հայտարարեց երկխոսության վերսկսման պատրաստակամության մասին, սակայն պարզվում է` կոալիցիոն պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը բացակայում է երկրից: Դ.Հարությունյանի օգնականից «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ նա գտնվում է գործուղման մեջ եւ Հայաստան կվերադառնա հոկտեմբերի 10-ին: Երեկ երեկոյան Կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը հայտարարեց, որ ինքը, չկարողանալով զրուցել Դ.Հարությունյանի հետ, կապվել է ՀՀԿ ներկայացուցիչ Գագիկ Մինասյանին, որին էլ փոխանցել է ՀԱԿ-ի պատրաստակամությունը` երկխոսությունը շարունակելու մասին: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով` երկուշաբթի-երեքշաբթի կվերսկսվի իշխանություն-ընդդիմություն առկախված երկխոսությունը` թեկուզ առանց Դավիթ Հարությունյանի եւ ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանի, որն էլ կվերադառնա հոկտեմբերի 8-ին:




Լրահոս