
Փետրվարի 17-ին 2-րդ զորամիավորումում անցկացվել են կրակային պատրաստության գործնական պարապմունքներ։
Ստուգվել են զինծառայողների մասնագիտական գիտելիքներն ու հաստիքային զենքի տիրապետման հմտությունները: Պարապմունքների մասնակիցները գերազանց կատարել են առաջադրանքները և խոցել կրակադաշտի բոլոր թիրախները։