ՎՐԱՑԱ-ՖՐԱՆՍԻԱԿԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է, հոկտեմբերի 7-ին Վրաստան է ժամանելու Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին: Վրաստանի ժամանակով ժամը 17:00-ին Սարկոզին ելույթ է ունենալու Թբիլիսիի Ազատության հրապարակում հրավիրվելիք հանրահավաքում: Այս մասին Վրաստանի եւ  Վրաստանում Ֆրանսիայի քաղաքացիներին ծանուցել է Վրաստանում ֆրանսիական դեսպանատունը: Նշենք, որ սա աշխարհի դիվանագիտության մեջ բացառիկ երեւույթ է, երբ այլ երկրի ղեկավարն ուրիշ երկրում հրավիրված հանրահավաքում ելույթ է ունենալու: Սա հաստատում է «Ժողովուրդ»-ի հրապարակման մեջ առաջ քաշված վարկածը, որ ֆրանսիական ուղղությունը մեծ քայլերով փորձում է վերադառնալ մեր տարածաշրջան:




Լրահոս