ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արա Այվազյանին կանչել են Ազգային ժողով. նոր զարգացումներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ փետրվարի 23-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը գալու է Ազգային ժողով: Մեր տեղեկություններով՝ այդ օրը նա հանդիպելու է Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամներին:

Մենք տեղեկացանք, որ քննարկման թեման տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման ներկա մարտահրավերներն են հետպատերազմյան Հայաստանում: Հավելենք, որ Ազգային ժողովը մյուս շաբաթ սկսելու է մշտական հանձնաժողովների նիստերը, քանի որ արդեն մարտի 2-ին մեկնարկելու է հերթական նստաշրջանը:

Հավելենք, որ այսօր Mediaport տելեգրամյան ալիքը տեղեկություն էր տարածել, թե ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանն ազատման դիմում է գրել․ այս պահին նախարարի նոր թեկնածու են փնտրում, որից հետո կհայտարարվի հրաժարականի մասին: Սակայն ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը հերքում է հրապարակված տեղեկությունը:

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս