ՈՒՂՂԱԿԻ ՊԱՅԹՅՈՒՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Ռոբերտ Թովմասյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ բացահայտվել է իրեն պատկանող «Սիցիլիա» խաղատան վրա նռնակ նետելու դեպքը: Նա ասաց, որ դա տեղի է ունեցել կենցաղային հողի վրա: Երիտասարդը, որ նետել է նռնակը, այդպես փորձել է իր ընկերուհուն ետ պահել խաղատանն աշխատելուց: Նա պարբերաբար արգելել է ընկերուհուն գալ խաղատուն, բայց վերջինս չի հնազանդվել: Եւ երիտասարդը որոշել է դիմել նման քայլի: Այլ մանրամասներ հայտնի չեն:




Լրահոս