Մի’ երթևեկեք որոշ ճանապարհահատվածներով. ՃՈ-ն զգուշացնում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հարգելի´ վարորդներ, զգուշացնում ենք, որ հանրապետության ողջ տարածքում առատ տեղումներով պայմանավորված առկա են դժվարանցանելի և սառցակալած ճանապարհահատվածներ, ինչը հավելյալ խոչընդոտներ է ստեղծում երթևեկության անվտանգության համար:

Դիլիջանի, Սպիտակի, Ստեփանավանի և Նոյեմբերյանի ոլորանները փակ են կցորդիչներով բեռնատարների երթևեկության համար, Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, իսկ Սարավանում ձնաբուք է:

Հաշվի առնելով վերը նշվածը, հորդորում ենք խուսափել երթևեկել տվյալ ճանապարհահատվածներով, մեքենան վարել բացառապես ձմեռային անվադողերով` խստագույնս պահպանելով ճանապարհային երթևեկության անվտանգության կանոնները:

Ճանապարհային Ոստիկանություն




Լրահոս