
ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն՝ վերջին ժամանակահատվածում շատ լարված հարաբերություններ են ունեցել ՀՀ ՊՆ նախարար Վաղարշակ Հարությունյանը և ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը: Բանն այն է, որ Վաղարշակ Հարությունյանը մտերմիկ հարաբերություններ է ստեղծել ԱԺ պատգամավոր, ՀՀ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հետ ու կարծես թե ՊՆ-ի ներսում նրանք գործել են առանձին՝ առանց Օնիկ Գասպարյանին հաշվի առնելու: Ըստ մեր տեղեկությունների՝ այսօրվա՝ Նիկոլ Փաշինյանի պահանջով հայտարարությունը հետևանքն է այս ամենի:
Ըստ մեր տեղեկությունների՝ առաջիկայում չի բացառվում, որ Օնիկ Գասպարյանը հրաժարական ներկայացնի ԳՇ պետի պաշտոնից: