ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչ ասել են՝ արել ա․ անհետ կորածների ծնողները թուղթ են ստորագրել․ մանրամասներ Օնիկ Գասպարյանի հարցաքննությունից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանը Հակակոռուպցիոն դատարանում հարցաքննվեց։

Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Էջմիածնի «Քիմիկների» զորամասի անհետ կորած զինծառայողների գործով հակակոռուպցիոն դատարան հարցաքննության է հրավիրվելու նաեւ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանը: Նա նախաքննության ընթացքում այս քրեական գործով հարցաքննվել եւ ցուցմունք է տվել, ուստի դատարանը հարցաքննության է հրավիրելու նաեւ նրան: Էջմիածնի «Քիմիկների» զորամասի անհետ կորած զինծառայողների գործով հակակոռուպցիոն դատարանում տեւական ժամանակ է հարցաքննվում են անհետ կորած կամ զոհված զինծառայողների ծնողները. իսկ այդ գործով մեղադրյալներ են ԳՇ պետի նախկին տեղակալ Անդրանիկ Մակարյանը, եւ զորամասի այլ պաշտոնյաներ։ Անդրանիկ Մակարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 376 հոդվածի 3-րդ մասով:

Նշենք, որ ՀՀ ՔՕ 376 հոդվածի 3-րդ մասը սահմանում է անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ. սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքները, եթե դրանք կատարվել են ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում, պատժվում են ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով: Անդրանիկ Մակարյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ երկրից չհեռանալու մասին:

Հարցաքննությունից առաջ անհետ կորածների ծնողներին թուղթ են տվել ստորագրելու, որ հարցաքննությունից որեւէ բան չպետքէ հրապարակվի: Ինչեւէ, նիստի ավարտից հետո զրուցեցինք ծնողների հետ, թե ինչ տպավորություն ունեցան՝ 3 տարի քննություն է ընթանում եւ Օնիկ Գասպարյանի հարցաքնությունի հետո ինչ պարզ դարձավ:

Մանրամասները՝ տեսանյութում։

Քնար Մանուկյան




Լրահոս