
Հայտնել էինք, որ ԲԴԽ-ում քննվում է դատավոր Կարինե Պետրոսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը: Նրա դեմ հայց է ներկայացրել արդարադատության նախարարը, որը ներկա է նիստի: Արդյունքում նիստին դատավոր Կարինե Պետրոսյանը պահանջեց նիստը հետաձգել, քանի որ ինքը վարչական դատարան հայց է ներկայացրել ԲԴԽ անդամներից մեկի՝ Գագիկ Ջհանգիրյանի դեմ, որպեսզի նրա լիազորությունները դադարեցվեն:
Դատավորը նշեց նաև՝ քանի ԲԴԽ անդամներից մեկի լեգիտիմության հարցը կա, ուստի նա պահանջում է իր կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը հետաձգել:
Մանրամասները՝ տեսանյութում