ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԱՄՆ Պետդեպը զեկույցում անդրադարձել է ԲԴԽ նախկին նախագահներ Ռուբեն Վարդազարյանի եւ Գագիկ Ջհանգիրյանի աղմկահարույց ձայնագրությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը զրուցել է ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի հետ ԱՄՆ պետքարտուղարության՝ մարդու իրավունքների մասին 2022 թվականի զեկույցի մասին, որտեղ անդրադարձ կա Ռուբեն Վարդազարյանի եւ Գագիկ Ջհանգիրյանի աղմկահարույց ձայնագրությանը:

«Հայաստանում դատավորների վրա ազդելու կառավարության փորձերի մասին չհաստատված տեղեկություններ են եղել»,-ասված է ԱՄՆ պետքարտուղարության՝ մարդու իրավունքների մասին 2022 թվականի զեկույցում։

Նշվում է՝ չնայած օրենքը նախատեսում է անկախ դատական համակարգ, սակայն դատական համակարգը չի դիտվել որպես անկախ կամ անկողմնակալ՝ կոռուպցիայի և քաղաքական ազդեցության, բարեփոխումներին դիմադրության և վերջին աղմկահարույց սկանդալների պատճառով:
Զեկույցում նշվում է դատավորների մեծ ծանրաբեռնվածության, համակարգի նկատմամբ հանրային ցածր վստահության ու կառավարության ճնշումների մասին։
Պետքարտուղարության զեկույցում հիշատակվում է ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի՝ ասուլիսում Գագիկ Ջհանգիրյանի հետ խոսակցության հրապարակած ձայնագրության մասին։

Գաղտնի ձայնագրված խոսակցության մեջ, որը Վարդազարյանի խոսքով՝ տեղի է ունեցել 2021 թվականի փետրվարին, Ջհանգիրյանը հորդորել է Վարդազարյանին հրաժարական տալ՝ քրեական մեղադրանք չներկայանալու դիմաց։ Զեկույցը հիշեցնում է, որ ձայնագրության հրապարակումից հետո Ջհանգիրյանը հրաժարական տվեց՝ վկայակոչելով առողջական խնդիրները, սակայն այս պատմությունն ավելի է թուլացրել հանրային վստահությունը դատական համակարգի նկատմամբ։

Զեկույցում անդրադարձ կա նաև Հակակոռուպցիոն դատարանի դատավորի պաշտոնում Մնացական Մարտիրոսյանի թեկնածության առաջադրմանն ու դրան հետևած հանրային արձագանքին։ ՀԿ-ների համատեղ հայտարարության մեջ Մարտիրոսյանի առաջադրումը որակվել է խիստ անընդունելի և դատապարտելի։
«Իրավապաշտպանները նշել են, որ որոշ դատավորներ ենթարկվել են ներքին ճնշման վերադասների, այդ թվում՝ ԲԴԽ-ի կողմից կայացրած որոշումների վերաբերյալ»,-ասված է զեկույցում, որտեղ անդրաձարդ կա դատավորների նկատամբ ընտրովի պատժի կիրառման մասին տեղեկություններին։

Զեկույցում ներառվալ է իրավապաշտպանների այն գնահատականը, որ իրականացվող փոփոխությունները ոչ թե համակարգային բարեփոխումներ են, այլ շտկումներ։

Քնար Մանուկյան




Լրահոս