
ՀՀ ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների նախաձեռնած Ազգային ժողովի արտահերթ նիստը չի կայացել: Ազգային ժողովի շենքի մոտ հավաքի ժամանակ այս մասին հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը
«Ժամը 18:00-ին պետք է տեղի ունենար ԱԺ նիստը, սակայն իշխանական խմբակցության պատգամավորներից որևէ մեկը չներկայացավ նիստին: Սա նշանակում է, որ այս իշխանությունը բացառում է իր հեռանալու քաղաքակիրթ ճանապարհը»,- ասաց Իվետա Տոնոյանը: