
Առաջին զորամիավորման հրետանային ստորաբաժանումների զինծառայողների ներգրավմամբ փետրվարի 24-ից 25-ն անցկացվել են մարզումներ։
Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, մարզումների անցկացման նպատակն է եղել հրետանավորների մասնագիտական գիտելիքների և հմտությունների կատարելագործումը։
ՀՀ ՊՆ-ից նաև հայտնում են, որ անձնակազմը ցուցաբերել է բարձր պատրաստվածություն, հանձնել մասնագիտական առարկաների ստուգարքներ։