ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կառավարությունը մի բան է ասում, ՊՆ-ն՝ այլ. ի վերջո ինչ արժեն զրահաբաճկոնները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը դեռ փետրվարի 18-ին հարցում էր ուղարկել Կառավարություն եւ ՀՀ պաշտպանության նախարարություն՝ խնդրելով հերքել երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի աղմկալի հայտարարություններից մեկը: Հարցումից մեկ օր առաջ  Սերժ Սարգսյանը «Արմնյուզին» տված հարցազրույցի ժամանակ, խոսելով «թալանի եւ լափելու» մասին, սկանդալային հայտարարություն էր արել։ Ըստ նրա՝ պատերազմի ժամանակ կառավարությունը, շրջանցելով ՊՆ-ին, գնել է զրահաբաճկոն 600 դոլարով։

Եվ այստեղ ուշագրավ է, թե ինչպես են հարցումներին արձագանքում երկու կառույցները:  Փետրվարի 24-ին «Ժողովուրդ» օրաթերթը ստացավ կառավարության պատասխանը, որով նրանք մեր հարցադրումը պետական գաղտնիք էին համարում: . «Նշված հարցադրումների կապակցությամբ հայտնում ենք, որ, «Գնումների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն, այդ կատեգորիայի ծառայությունների եւ ապրանքների գնումները ներառվում են պետական գաղտնիք պարունակող գնումների պլանում։ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետի համաձայն՝ պետական գաղտնիք պարունակող տեղեկատվությունը հրապարակման ենթակա չէ», – ասված էր պատասխանում:

Սակայն հետաքրքիր է, որ երեկ էլ ստացել ենք Պաշտպանության նախարարության պատասխանը, որով նրանք ոչ հերքում են, ոչ հաստատում տեղեկությունները, ոչ էլ պետական գաղտնիք համարում, ինչպես դա արեց կառավարությունը: Պաշտպանության նախարարությունը մեր հարցման ի պատասխան լրացուցիչ ժամանակ խնդրեց, այսինքն՝ ենթադրվում է, որ պատասխան կլինի: Սակայն նկատենք, որ Պաշտպանության նախարարությունը վերջին շրջանում մի քաղաքականություն է որդեգրել, որով  բոլոր հարցումների համար լրացուցիչ ժամանակ է խնդրում:

Մանրամասները՝ տեսանյութում:




Լրահոս