ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գյուղացիական տնտեսություններն անասունների գլխաքանակն ավելացրել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում գյուղատնտեսական արտադրանքը անցյալ տարվա արդյունքներով ավելացել է 1.4 տոկոսով` կազմելով 819 մլրդ 311.9 մլն դրամ: Ընդ որում, հիմնական աճն արձանագրվել է բուսաբուծության եւ ձկնորսության ոլորտում:

ArmLur.am-ը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ մեր հանրապետությունում անցյալ տարում գյուղատնտեսության եւ ձկնորսության համախառն արտադրանքը կազմել է 850 մլրդ 96.2 մլն դրամ, ինչը 2019 թվականի համեմատ ավելացել է 1.5 տոկոսով: Պաշտոնապես բուսաբուծության արտադրանքի ծավալը կազմել է 383 մլրդ 850 մլն դրամ, այն 2019 թվականի համեմատ ավելացել է 2.3 տոկոսով:

Անասնաբուծության ոլորտում շրջանառությունը կազմել է 435 մլրդ 461 մլն 600 հազար դրամ: Այս ոլորտում աճը կազմել է 0.6 տոկոս: Այլ կերպ ասած՝ անցյալ տարվա ընթացքում գյուղացիական տնտեսություններն անասունների գլխաքանակն ավելացրել են:
Ս.Հ.




Լրահոս