Ձեր թերթի 30.11.2011թ-ի համարում հեղինակ Ա.Վարդանյանի` «Բալասանյանները` խուճապի մեջ» վերնագրով հոդվածի առնչությամբ. • Սամվել Բալասանյանը ԲՀԿ Շիրակի կառույցի ղեկավարի տեղակալը չէ, այլ ԲՀԿ փոխնախագահն է: Իմ խորին համոզմամբ` պրոֆեսիոնալ լրագրողը պարտավոր էր իմանալ նման բարձրաստիճան մարդու` ԲՀԿ-ի մասշտաբի կուսակցությունում զբաղեցրած պաշտոնի մասին: Ավելին, անձամբ ինձ համար այս նախադասությունն արդեն իսկ ցույց է տալիս հոդվածի անտրամաբանական, նրանում ներկայացված տեղեկությունների ու ենթադրությունների բացարձակ անհիմն լինելը: • Սամվել Բալասանյանի որդին` Միսակ Բալասանյանը (ով, ի դեպ, պարկեշտ երիտասարդ է եւ գիտության մարդ), Գյումրու քաղաքապետ դառնալու ցանկության մասին շրջանառվող լուրերի կապակցությամբ տվել է մեկնաբանություն, մեջբերում եմ. «Այսօրվա դրությամբ ոչ մի նմանատիպ խոսակցություն չկա: Ինչքան լավ կլիներ, որ ամեն մարդ զբաղվեր իր գործով: Ես զբաղվում եմ բիզնեսով, ինձ շատ լավ եմ զգում, սիրում եմ այս գործը»: (http:/ews.am/armews/64798.html)• Միսակ Բալասանյանը պարզաբանել է նաեւ թիկնապահներ ունենալու մասին լուրերը, մեջբերում եմ. «Բալասանյան ընտանիքի որեւէ անդամ թիկնապահներ չի ունեցել»: (http:/ews.am/armews/49397.html)• Հոդվածում նշված` ամբաստանյալների հետ հնարավոր գործարքի մասին ենթադրությունը համարում եմ ոչ կոռեկտ, լրագրողական էթիկայի կոպիտ խախտում, քանզի վիրավորվում է Բալասանյանների ընտանիքի բարի համբավն ու արժանապատվությունը: Հատուկ հոդվածագրի համար տեղեկացնում եմ, որ Բալասանյանների ընտանքի ոչ մի անդամ մարդասպանության մեջ մեղադրվողների հետ գործարքի չի գնացել եւ չի գնա: Նման ենթադրություններ անելուց առաջ գոնե հիշեք, որ սպանվածը 27-ամյա երիտասարդ է: Կոչ եմ անում նաեւ ընթացող դատավարությունը լուսաբանելիս, զերծ մնալով քաղաքական շահարկումներից, դուրս չգալ բարոյականության շրջանակներից ու սպասել արդարադատությանը: Հարգանքներով` ԱԺ փոխնախագահ Սամվել Բալասանյանի մամուլի հարցերով պատասխանատու ԶՈՀՐԱՊ ԵԳԱՆՅԱՆ
ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ