ԱՅԳԻՆ ԽՆԱՄՔԻ ԿԱՐԻՔ ՈՒՆԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վայոց Ձորի մարզկենտրոն Եղեգնաձոր քաղաքի 1984թ. հիմնովին շահագործման հանձնված Մոմիկի  անվան  քաղաքային զբոսայգին այսօր ներդրումների ու վերանորոգման կարիք ունի: «Զբոսայգի» ՍՊԸ-ի  տնօրեն Արտաշ Այվազյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցի ընթացքում տեղեկացրեց, որ նախկինում  գործող 5 կարուսելներից այժմ աշխատում են 2-ը` «Գնացքը» եւ «Մեծ անիվ»-ը, այն էլ ոչ այնքան  բարվոք  վիճակում: «Վարկային  միջոցներն անհեռանկարային են, չեն բավականացնի այգին լիովին ոտքի հանելու համար: Մեզ անհրաժեշտ են հուսալի հովանավորներ: Անցուղիների սալիկները բավականին հին են ու մաշված, երկաթները դուրս են եկել ու խոչընդոտում են զբոսնողներին»: Երբ «Ժողովուրդ»-ը զբոսայգում խաղացող երեխաներին հարցրեց, թե ինչ կուզենային, որ լիներ այգում, փոքրիկ Անին պատասխանեց. «Կուզենայի մեր այգում «Լունապարկ»-ի կարուսելներից լիներ»: Եղեգնաձորի քաղաքապետն ու անգամ Վայոց Ձորի մարզպետ Սերգեյ Բագրատյանը փաստացի ոչինչ չեն անում այգին բարենորոգելու ուղղությամբ: Դե «Ջերմուկ»-ի սեփականատեր Արսենյաններն էլ բարեգործություն են անում միայն այն ժամանակ, երբ կոնկրետ շահ ունեն: Այգին նորոգելը նրանց բացարձակ ձեռնտու չէ:




Լրահոս