ԹԱՏԵՐԱԿԱՆ ՏՈՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանում հոկտեմբերի 1-8-ն ակտիվ թատերական շաբաթ է սպասվում, կանցկացվի «Հայ ֆեստ-2011» իններորդ միջազգային թատերական փառատոնը ՀՀ նախագաhի եւ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ: Փառատոնի շրջանակներում հանդես կգա 30 թատերախումբ շուրջ 18 երկրից` Մեծ Բրիտանիայից, Դանիայից, Իտալիայից, Հունգարիայից, Լատվիայից, Բուլղարիայից, Ռուսաստանից, Վրաստանից, Իրանից, Հնդկաստանից եւ այլն: Այս տարի «Հայ ֆեստ»-ի շրջանակներում առաջին անգամ Հայաստանում կցուցադրվի Tango de soledad («Մենության տանգո») 3D ներկայացումը: «Ժողովուրդ» օրաթերթը «Հայ ֆեստ-2011» մամուլի խոսնակ Լիլիթ Ասլանյանից տեղեկացավ, որ փառատոնի ընդհանուր բյուջեն կազմում է 34 միլիոն դրամ, որից 33 միլիոնը փոխանցել է մշակույթի նախարարությունը, իսկ 1 միլիոնը` ՀՀ նախագահը:




Լրահոս