![](https://armlur.am/wp-content/uploads/2021/03/4.jpeg)
Մարտի 1-ին 4-րդ զորամիավորման հրաձգարաններից մեկում անցկացվել է կրակային պատրաստության գործնական պարապմունք։
Պարապմունքի ընթացքում կատարելագործվել են հաստիքային զենքի տիրապետման և կրակի վարման հմտությունները, ստուգվել է զինծառայողների անհատական պատրաստվածությունը։ Անձնակազմը հրահանգավորվել է կրակային խնդիրների կատարման և անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ։
Զինծառայողները գերազանց կատարել են առաջադրված կրակային խնդիրները, հաջողությամբ խոցել կրակադաշտի շարժական և անշարժ թիրախները: