Ղարաբաղյան պատերազմի վետերանների միությունը վերահաստատում է, իր դիրքորոշումը և անվերապահորեն աջակցում է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի անդամներին և ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին: Այս մասին հայտարարություն է տարածել «Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն» հասարակական կազմակերպությունը:
«Հայաստանի և ողջ հայ ազգի համար ճակատագրական այս օրերից կախված է ողջ ապագան:
Պետք է սթափվենք, կատարենք ճիշտ հետևություններ և ընտրություններ:
Դարեր շարունակ մենք գոյատևել և հաղթել ենք միասնության շնորհիվ և պարտվել ու կրել զրկանքներ, պառակտումների պատճառով:
Ղարաբաղյան պատերազմի վաղ շրջանից սկած, հայոց բանակը սկսել է կազմավորվել, նվիրումի, մեծ ջանքերի և անգին արյուն-քրտինքի շնորհիվ, և հիմնվելով աֆղանական պատերազով ու անգամ Հայրենական Մեծ պատերազմով անցած վետերանների բազմայա փորձի վրա: Այդ անգին փորձի ներդրման շնորհիվ է նաև, որ մենք հաղթեցինք Արցախյան ազատամարտը:
2016-ի ապրիլյան մարտագործողոթյունների օրերին ևս, բանակին օգնության հասան մի շարք վետերաններ, պահեստազորի շարքերն անցած ազատամարտիկ զինվորականներ և նրանց ջանքերի միջոցով է նաև, որ հնարավոր եղավ կանխել մեծ աղետը, խուսափել մեծ կորուստներից ու ավերներից:
Սակայն 2020-ի պատերազմի ընթացքում, բանակում սկսված «բարեփոխումների» պատճառով մի շարք առանցքային հրամանատարներ չեզոքացված էին և չստացան բանակի բարձրագույն հրամկազմին օգնության հասնելու հնարավորություն, և դա է պատճառներից մեկը, որ կրեցինք պարտություն:
Սակայն փաստորեն դեռ սա էլ բավական չէ:
Ղարաբաղյան պատերազմի վետերանների միությունը ակտիվ հետևում է Հայաստանի ռազմաքաղաքական դաշտում կատարվող փոփոխություններին և ցավով արձանագրում, որ այսօր ևս հայոց բանակում շարունակվում է հմուտ վետերան զինվորականներից ձերբազատելու և բանակի բարձրագույն սպայակազմն ու գլխավոր շտաբը անփորձ կադրային սպաներով համալրելու գործընթացը, որը կարող է հանգեցնել աղետալի ողբերգության: Քանի որ մեր ազատամարտիկ գեներալների փորձն անգին է, իսկ առջևում նորանոր պատերազմական վտանգներ են հասունանում: Վտանգներ, որոնք կարող են հանգեցնել շատ ավելի աղետալի և ողբերգական հետևանքների, քան անգամ 2020-ի պատերազմն էր:
Ղարաբաղյան պատերազմի վետերանների միությունը վերահաստատում է, իր դիրքորոշումը և անվերապահորեն աջակցում է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի անդամներին և ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին:
Եթե Հայաստանում կա բարձրագույն պաշտոններից ազատելու և էական փոփոխությունների կարիք`ապա դա ոչ թե բանակում է, այլ կառավարությունում»: