Ռուս խաղաղապահները հայ ուխտավորներին Ստեփանակերտից ուղեկցել են Դադիվանք և Ամարաս

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը շարունակում է Լեռնային Ղարաբաղի տարածքում խնդիրների կատարումը:

Ինչպես հաղորդում է ՌԴ ՊՆ-ն, հրադադարի ռեժիմը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով:

Հումանիտար ականազերծման կենտրոնի ինժեներա-սակրավորական խմբերով շարունակվում են Լեռնային Ղարաբաղի տարածքի ականազերծման աշխատանքները:

«2020 թ. նոյեմբերի 23-ից չպայթած զինամթերքից մաքրվել է 1 623 հա տարածք, 508 կմ ճանապարհ, 1 577 բնակելի նաշինություն, այդ թվում ՝ 30 սոցիալական նշանակության օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել է 25 154 պայթուցիկ առարկա:

Ռուս խաղաղապահները հայ ուխտավորներին Ստեփանակերտից ուղեկցել են Դադիվանք և Ամարաս»,- ասված է ՌԴ ՊՆ-ի հաղորդագրության մեջ:




Լրահոս