
«Հայրենիքի փրկություն» շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի պաշտպան Արամ Վարդևանյանը տեղեկացրել է, որ Քննչական կոմիտեն այսօր Վազգեն Մանուկյանի վերաբերյալ գործով հայտարարել է նախաքննության ավարտ:
«Միջնորդելու եմ կարճել այս քաղաքական գործը, քանի որ այն առնչություն չունի քրեական օրենսգրքի հետ` առհասարակ:
Զարգացումների մասին հավելյալ կտեղեկացնեմ: Միաժամանակ հիշեցնեմ, որ 2018 թվականի ապրիլ-մայիս ամիսներին նույն իրավապահ համակարգը ոչ մի հանցակազմ չէր տեսել 1) պատգամավորներին հետապնդելու և ճնշելու մեջ 2) «Կամ ես կլինեմ վարչապետ, կամ Հայաստանում վարչապետ չի լինի» գործողությունների և արտահայտությունների մեջ»,- գրել է պաշտպանը: