ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ կապ ունի Արփինե Հովհաննիսյանը Ռոբերտ Քոչարյանի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին տեղեկություններ էին հասել այն մասին, որ ՀՀԿ նախկին փոխնախագահ, այժմ հասարակական կազմակերպության ղեկավար Արփինե Հովհաննիսյանը մասնակցում է  «Հայրենիքի փրկության շարժման» առաջնորդների հավաքներին ու ժողովներին եւ դրանց ժամանակ ներկայանում որպես ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ:

Բանն այն է, որ հանդիպման ժամանակ ներկա առաջնորդները, որոնք ներկա են լինում հանդիպումներին, կոնկրետ կուսակցություն են ներկայացնում, իսկ Արփինե Հովհաննիսյանն էլ հետեւաբար ներկայանում է որպես ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ:

Եվ ահա. ArmLur.am-ը որոշեց անձամբ Արփինե Հովհաննիսյանից պարզել՝ արդյոք նա հանդիսանում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի թիմակիցը կամ նրա կողմից լիազորված անձ, որին ի պատասխան Արփինե Հովհաննիսյանը նշեց. «Ես Հայրենիքի փրկության շարժման» խորհրդի անդամ եմ, ներգրավված որպես հասարակական կազմակերպության ներկայացուցիչ, ինչպես բազմաթիվ այլ հանրային գործիչներ: Որևէ կուսակցություն չեմ ներկայացնում»:

Մանրամասները՝ տեսանյութում:

 




Լրահոս