
Լիբանանում խաղաղարար առաքելություն իրականացնող հայ զինծառայողները, խաղաղապահ զորախմբի հրամանատար, մայոր Կարեն Վարդանյանի ղեկավարությամբ, շարունակում են հաջողությամբ իրականացնել առաջադրված խնդիրները: Այս մասին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Ըստ աղբյուրի՝ առաքելությունում ընդգրկված հայ խաղաղապահների ծառայությունը բազմիցս արժանացել է հրամանատարության բարձր գնահատականին։