Մեր առաջնային խնդիրը գերիների վերադարձն է. Վիկ Դարչինյանի կոչը՝ մարզաշխարհի ներկայացուցիչներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բռնցքամարտի աշխարհի 9-ակի չեմպիոն Վիկ Դարչինյանը դիմել է հայտնի մարզիկներին.

«Կոչով դիմում եմ աշխարհահռչակ բոլոր սպորտսմեններին. իմ երկրում՝ Հայաստանում, հիմա լուրջ խնդիրներ կան, որոնցից ամենաառաջնայինը մեզ համար մեր գերիների վերադարձն է: Աշխարհի բոլոր սպորտսմեններին դիմում եմ և խնդրում եմ՝ մի եղեք անտարբեր և միացեք իմ կոչին, որպեսզի Ադրբեջանի ղեկավարությունը վերադարձնի մեր հայ գերիներին, որոնց պահում են բանտարկյալների նման: Պատերազմը ավարտվել է. հազարավոր զոհեր ունեցանք, հազարավոր ընտանիքներ դժբախտացան, բայց կան փրկված զինվորներ, ովքեր դեռ կարող են տուն վերադառնալ: Խնդրում եմ բարձրաձայնել այս խնդիրը, որպեսզի մեր հայ գերիներն այլևս փակված չմնան Ադրբեջանի բանտերում, որպես բանտարկյալներ»,- գրել է Դարչինյանը:




Լրահոս