![](https://armlur.am/wp-content/uploads/2011/10/06//10906.jpg)
Սիրայի տարբեր քաղաքներում
երեկ տեղի ունեցած բողոքի ակցիաների արդյունքում զոհվել է 16 ցուցարար:
Այս մասին հաղորդում է արաբական Ալ Ջազիրա հեռուստա ընկերությունը: Բաղոքի ցույցերը պայմանավորված են եղել ՄԱԿ ի անվտանգության
խորհրդում Սիրիայի հարցով բանաձևի ընդունման դեմ Ռուսաստանի և Չինաստանի
կիրառած վետոյի հետ: Իր հերթին Թուրքիան մշակել
է սիրաիյի դեմ պատժամիջոցների սեփական ծրագիրը, ինչի մասին հայտարարել է Թուրքիայի
վարչապետ Ռեջեփ Թաիբ Էրդողանը: Հիշեցնենք, որ Սիրիայում արդեն շուրջ կես տարի է, ինչ
ընթանում են հակակառավարական բողոքի ակցիաներ, որոնց նպատակը գործող նախագահ Բաշար
Ալ Ասադի հրաժարականին հասնելն է: