
Արդեն հայտնել էինք, որ Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանը դիմել է Վարչական դատարան: ArmLur.am-ի տեղեկություններով՝ Օնիկ Գասպարյանը երկու հայցով է դիմել դատարան:
Ենթադրվում է, որ հայցերից մեկով նա դիմել է ընդդեմ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի, իսկ մյուսով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի: Հայցերն արվել են՝«Հայաստանի Հանրապետությունում Սահմանադրության և իրավունքի գերակայությունն ապահովելու և ուժը բացառապես իրավունքի հիման վրա իրացնելու նպատակով»։