Այս վերջին դեպքերից, իրադարձություններից հետո ես դարձել եմ ապաքաղաքական մարդ՝ լինելով Հայաստանի Հանրապետության քաղաքացի եւ ապրելով ինքս Հայաստանում: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել երգչուհի Հասմիկ Կարապետյանը՝ անդրադառնալով երկրում առկա ներքաղաքական քաոսային իրավիճակին:
«Ես սա ասում եմ շատ սիրելով իմ հայրենիքը: Շատ մեծ ընկճախտ ապրեցի, եւ մինչեւ հիմա էլ ապրում եմ մեր զոհված հերոսների համար, ովքեր անմահացան Արցախյան այս պատերազմում, հետո մեր այս պարտությունը, եւ այս ամեն ինչն ինձ վրա շատ -շատ բացասական ազդեցություն ունցավ»,-նշում է երգչուհին:
Այնուամենայնիվ Հասմիկ Կարապետյանը կարծում է, որ պետք է զերծ մնալ քաղաքական գնահատականներ տալուց, ինչ-որ կարծիքներ հայտնելուց:
«Միայն ուզում եմ շեշտել, որ ես այլեւս ոչ մեկին չեմ հավատում, ուղղակի ես իմ աղոթքներում ուզում եմ, որ հայտնվի մի մարդ, ով իսկապես սրտացավ կլինի մեր հայրենիքի համար, որն իսկապես կսիրի ժողովրդին եւ կանի ամեն ինչ ոչ թե իր գրպանի համար, այլ ամեն բան կանի իր հայրենիքի եւ ժողովրդի համար»,-հավելում է երգչուհին:
Լիդա Եղիազարյան