
Մարտի 16-ին մեկնարկած մարտավարական և մարտավարամասնագիտական համատեղ զորավարժությունների շրջանակում 4-րդ զորամիավորման ենթակա զորամասերից մեկում անցկացվել են մարտական հրաձգությամբ պարապմունքներ՝ «Գումարտակը պաշտպանությունում» և «Գումարտակը հարձակման ժամանակ» թեմաներով։
Պարապմունքների անցկացման նպատակն էր մարտավարական բարդ պայմաններում պաշտպանական և հարձակողական գործողությունների կազմակերպման, ներդաշնակման և հաստիքային միջոցների արդյունավետ կիրառման ուղղությամբ զինծառայողների հմտությունների կատարելագործումը։