Օնիկ Գասպարյանը ազատված չէ ՀՀ ՊՆ ԳՇ պետի պաշտոնից եւ նա օրենքի ուժով կարող է գնալ աշխատանքի եւ կատարել իր ԳՇ պարտավորությունները: Բանն այն է, որ ՀՀ վարչական դատարանի դատավոր Մհեր Պետրոսյանը վարույթ է ընդունել ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի հայցը, եւ Վարչական դատավարության մասին օրենսգրքի 83-րդ հոդվածը տվյալ դեպքում հստակ սահմանում է, որ եթե վիճարկման հայց է ներկայացվել վարչական ակտի դեմ, եւ դատարանը վարույթ է ընդունել, ապա օրենքի ուժով այդ ակտի կատարումը կասեցվում է մինչեւ վերջնական դատական ակտ կլինի այդ գործով: Ստացվում է, որ Օնիկ Գասպարյանը պետք է վերադառնա աշխատանքի: Այսօր Դատալեքս տեղեկատվական համակարգում հրապարակվել է համապատասխան որոշումը:
Հիշեցնենք, որ փետրվարի 25-ին ՀՀ վարչապետը հանրապետության նախագահին էր ներկայացրել առաջարկություն՝ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու վերաբերյալ՝ կցելով համապատասխան հրամանագրի նախագիծը:
Նախագահը այն առարկություններով վերադարձրեց, փետրվարի 28-ին գրություն ուղարկվեց ՀՀ նախագահին՝ համապատասխան հիմնավորումներով, եւ Օնիկ Գասպարյանը իրավունքի ուժով ազատվեց պաշտոնից։ Ու հիմա ստացվում է՝ դատարան դիմելուց հետո իրավունքի ուժով Գասպարյանը մնում է ԳՇ պետ ։
Մանրամասները՝ տեսանյութում