ArmLur.am-ի տեղեկություններով դերասան Հովահաննես Ազոյանի սկանդալային հայտարարությունից հետո իրավապահները գործի են անցել: Մասնավորապես, մեզ հասած տեղեկությունների համաձայն, նրանք գտել են տարիներ առաջ Հովհաննես Ազոյանի բանակում չծառայելու մասով հարուցված քրեական գործը, որն էլ տարիներ առաջ կարճել էին:
Բանն այն է, որ իրավապահները տարիներ առաջ դերասանի՝ բանակում չծառայելու մեջ որոշակի ապօրինի տարրեր են հայտնաբերել եւ հարուցել են քրեական գործ, սակայն ավելի ուշ իրավապահ համակարգում որոշել են քրեական գործը կարճել՝ հաշվի առնելով, որ նա դերասան է եւ ներկայացնում է Հայաստանի Հանրապետությունը: Տեղեկությունը փորձեցինք անձամբ պարզել դերասանից, թե նա ինչ հիմքով է ազատվել բանակից, սակայն վերջինս այդպես էլ չպատասխանեց մեր նամակներին:
ArmLur.am-ը պատրաստ է նաև հրապարակել դերասան Հովհաննես Ազոյանի մեկնաբանությունը:
Հիշեցնենք, որ Հովհաննես Ազոյանը Ադրբեջանի փոխնախագահ Մեհրիբան Ալիևայի սոցցանցի պաշտոնական էջում, որտեղ վերջինս լուսանկարներ էր տարածել իրենց ընտանիքի ճամփորդությունից, գրել էր.
Վերջապես ես խաղաղություն տեսա պարոն Ալիևի դեմքին։ Աշխարհին խաղաղություն։ Թող երբեք պատերազմը չկրկնվի: